‘Ոստիանության նոյեմբերի 22-ի օպերատիվ ամփոփագրից’

878

Պատահարներ մայրաքաղաքում
Ժամը 14.40-ին Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 շենքի դիմաց «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ժամը 22.00-ին Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ժամը 14.00-ին ՀԱԶ Բ-1 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 84 շենքի հետնամասում «ԳԱԶ-ՍԱԶ-350701» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ժամը 15.00-ին Երևանյան փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե պատնեշին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ժամը 03.00-ին Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վրաերթ Մասիսում
Ժամը 16.00-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել
Ժամը 15.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ուղևորուհին մահացել է
Ժամը 19.20-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին` 1969 թ. ծնված Ասյա Բախշյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոյի առաջարկը դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսին’
Հաջորդ հոդվածը‘«Հեռուստամարաթոն 2012»-ին ԱՄՆ-ից հավաքվել է ընդամենը 2 մլն 100 հազար դոլար ‘