Հետևելով ԱՄՆ-ի խորհրդին՝ Իսրայելը մասամբ զորքերը դուրս է բերում Գազայից

209

Ամերիկյան վարչակազմը Գազայի հատվածից իսրայելական բանակի զորամասերի դուրսբերումը համարում է նշան, որ Իսրայելը հետևել է Վաշինգտոնի խորհրդին և նվազեցնում է ինտենսիվ գործողությունները։

Այդ մասին տեղեկացնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների։

Պարբերականի անանուն զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք «թեթևացած շունչ են քաշում»։ Նրանք նշել են, որ Վաշինգտոնն այդ քայլը համարում է ազդանշան այն բանի, որ Իսրայելն սկսում է հրաժարվել լայնածավալ ռմբակոծություններից և անցնում ավելի ճշգրիտ հարվածների։

Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին տեղեկացրել է, որ Իսրայելն այս շաբաթ Գազայի հատվածից դուրս կբերի պահեստազորի երկու բրիգադ՝ 2024 թ․ բանակային պահեստազորի ռոտացիայի ծրագրի իրականացման շրջանակներում։

Նախորդ հոդվածըԻսրայելը դաշնակիցներին հավաստիացրել է, որ կապ չունի Իրանում պայթյունների հետ
Հաջորդ հոդվածըԹրամփը բողոքարկել է Կոլորադոյում փրայմերիզին իր մասնակցության արգելքը