Իսրայելը դաշնակիցներին հավաստիացրել է, որ կապ չունի Իրանում պայթյունների հետ

215

Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հավաստիացրել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում հնչած պայթյունների հետ։

Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Իսրայելը նշել է, որ այդ տիպի պայթյունները նման չեն հրեական պետության կողմից անցկացվող գրոհների սխեմային, որոնք «սովորաբար, ավելի ճշգրիտ են ուղղվում իրանական անվտանգության ուժերի հետ կապված առանձին անձանց կամ ենթակառույցի վրա»։

Նախորդ հոդվածըԽամենեին Իրանի հրամանատարությանը կոչ է արել ուղիղ բախում թույլ չտալ ԱՄՆ-ի հետ
Հաջորդ հոդվածըՀետևելով ԱՄՆ-ի խորհրդին՝ Իսրայելը մասամբ զորքերը դուրս է բերում Գազայից