‘Հերթական մահվան դեպքը բանակում (լրացված)’

3266

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԼՂՀ Զինված ուժերում հերթական մահվան դեպքն է արձանագրվել:

«Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնվածՐաֆֆի Լևոնի Մարաշլյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իր հերթին, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Հարգելի քաղաքացիներ և լրատվամիջոցներ,

Դժբախտաբար, տեղի ունեցել հերթական մահը Հայոց բանակում: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն, «ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը»:

«Բանակն իրականում» ՔՆ-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտակերտի «Ինտերնատ» անունով հայտնի զորամասում: Ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է: Րաֆֆին զորակոչվել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից:

Րաֆֆիի մարմինը Երևանի ճանապարհին է և առավոտյան 10:30 ենթարկվելու է դիազննության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում («անատոմիկ»), հասցեն՝ Մ. Հերացի 5/1, Երևան 0025: Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին:

Լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և այլ քաղաքացիների ներկայությունը ցանկալի է, քանի որ հաշվի առնելով նախորդ փորձերը, անկախ փորձագետի ներգրավումը կարող է խոչընդոտվել»: 

Նախորդ հոդվածը‘Պույոլն ու Մասկերանոն կարող են բաց թողնել «Բավարիայի» հետ երկու հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Ա.Ռուստամյան. Պետք է սա վերածվի իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի (մամուլ)’