‘Պույոլն ու Մասկերանոն կարող են բաց թողնել «Բավարիայի» հետ երկու հանդիպումները’

969

«Բարսելոնայի» մարզիչ Ժորդի Ռոուրան «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ դիմակայությունից առաջ խոսել է վնասվածք ստացած երկու խաղացողների՝ Կառլես Պույոլի եւ Խավիեր Մասկերանոյի առողջական վիճակի մասին:

«Պույոլը չի խաղա Մյունխենում եւ մենք վստահ չենք, թե արդյոք նա կկարողանա մասնակցել պատասխան հանդիպմանը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրավիճակը կզարգանա եւ ինչ կասեն բժիշկները:

Մասկերանոյի հետ կապված վիճակը լավանում է, սակայն մենք նաեւ այս դեպքում չգիտենք, թե կկարողանա նա մասնակցել պատասխան հանդիպմանը»,- ասել է Ռոուրան:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 20-ին երթ՝ Ավանում ‘
Հաջորդ հոդվածը‘Հերթական մահվան դեպքը բանակում (լրացված)’