‘Հեֆերն. ԱՄՆ-ը առավել, քան երբեւէ ցանկանում է ամրապնդել իր ներկայությունը ՀՀ-ում’

873

ԱՄՆ-ը Հայաստանի համար կանի ամեն ինչ, ինչ ընդունելի կլինի Հայաստանի իշխանությունների համար: 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Ի պատասխան այն հարցին՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցությունը բացասական ազդեցություն չի՞ ունենա արևմտյան, մասնավորապես՝ ամերիկյան հնարավոր ներդրումների վրա, դեսպանը նշել է, որ Հայաստանը հետ չի կանգնել եվրոպական ուղուց, և Եվրոպան նույնպես չի հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից։

«Երկու կողմերն էլ ցանկանում են անել առավելագույնը՝ համագործակցելու համար, որն անհամատեղելի չի Մաքսային միության հետ։ Ի վերջո, Մաքսային միությունը չի ծածկում բոլոր ոլորտները, բոլոր խնդիրները: Եվ, իհարկե, չի ծածկում քաղաքական հարցերը։ Այնպես որ, ես վստահ եմ, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ՝ այնքանով, որքանով դա համատեղելի կլինի Մաքսային միության հետ (դա կարևոր պայման է)»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, այժմ, «առավել քան երբևէ, ԱՄՆ-ը ցանկանում է քայլեր կատարել, ակտիվացնել իր ներկայությունը, լինել տեսանելի՝ որպես Հայաստանի կառուցողական գործընկեր և բարեկամ։ Եվ մենք պատրաստ ենք ապահովել ռեսուրսներ, ներդրումներ… Ամեն ինչ, ինչն ընդունելի կլինի ՀՀ կառավարության կողմից»: 

Նախորդ հոդվածը‘Հոսպիտալում ծեծի ենթարկված ու կալանավորված զինվորների հարազատներին արգելում են հանձնուք փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը տեղի տվեց վանաձորցիների բողոքին’