‘ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ էլէներգիայի սակագինը 16 դրամով թանկացնելու հայտով’

2004

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Այս կապակցությամբ «Ժողովուրդը» գրում է, որ բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում բերված տվյալները հրապարակվելուց հետո: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպան նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’