‘ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին լուրերը չի մեկնաբանում’

928

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հաղորդագրություն  է տարածել, որում նշվում է, որ հանձնաժողովը պատրաստվում է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: iLur.am-ը փորձեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, թե որքանով կարող է բարձրանալ սակագինը, ու արդյոք ընկերությունը դիմել է հանձնաժողովին սակագների վերանայման համար, սակայն ընկերությունից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան պարզաբանումներ տալ վաղն առավոտյան: Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովը նման հայտարարություն է տարածել, հարցը հրատապ է ու, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընկերության մեկնաբանությունը ստանալ, վարչությունից մեզ պատասխանեցին՝ «Ի՞նչ ասեմ, վաղը»:

Նախորդ հոդվածը‘Բիզնես միջավայրը Հայաստանում շարունակում է «խնդրահարույց» մնալ’
Հաջորդ հոդվածը‘Ոչ թե «թաղի տղաներ», այլ «թաղային թափթփուկներ»’