‘Ոչ թե «թաղի տղաներ», այլ «թաղային թափթփուկներ»’

1339

Ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Գևորգյանը գրում է.

«Կարծում եմ` ընտրակեղծարարության ենթատեքստում «թաղի տղաներ» ասվածի օգտագործումը այդքան էլ նպատակահարմար չէ: Առաջին հերթին՝ թաղի տղաներն այդքան էլ բացասական խավ չեն: Իմ կարծիքով՝ դա կարող են լինել տվյալ թաղամասում հարգանք վայելող տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Եվ երկրորդ` չգիտեմ ում մոտ ոնց, բայց իմ պատկերացմամբ՝ այդ մարդկանց մեծամասնությունը այնքան արժանապատվություն ունի, որ կարողանա չնեգրավվել վարձավճարի դիմաց հանցագործներին ծառայություններ մատուցելու գործին: Այս պարագայում, որպես ընտրությունների կեղծող, ավելի նպատակահարմար է «թաղային խուժան» կամ «թաղային թափթփուկներ» ձևակերպման օգտագործումը: Սրանք այն մարդիկ են, որ չունեն արժանապատվություն, որ չունեն մերձավորներ, որոնցից կարելի է ամաչել, և կարևորը՝ պատրաստ են ցանկացած ստորության, միայն թե դրա դիմաց վարձատրվեն: Այ այս պարազիտային մտածելակերպ ունեցող տեսակն է այսօր Հայաստանում ձևավորում նույն պարազիտային հոգեբանություն ունեցող իշխանությունը, այս հակաժողովրդական տեսակն է, որ հանդիսանում Սերժ Սարգսյանի դեմքն ու հենքը»:

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին լուրերը չի մեկնաբանում’
Հաջորդ հոդվածը‘«Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան (ծրագիր)’