‘Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանին անհապաղ ազատել Սախարովի մրցանակի դափնեկիրներին’

829

\"\"

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Նասրին Սոթուդեին և Ջաֆար Փանահիին՝ Եվրոխորհրդարանի Մ. Սախարովի՝ հանուն մտքի ազատության հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ:

«Կոչ ենք անում Իրանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Սոթուդեհին և չեղյալ հայտարարել Փանահիի նկատմամբ գործող սահմանափակումները, ինչպես նաև  անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու իրենց համոզմունքների համար ձերբակալված այլ անձանց»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

Նասրին Սոթուդեն իրավաբան է, որը բազմիցս պաշտպանել է Իրանում ընդդիմության՝ քաղաքական հետպնդումների ենթարկվող ներկայացուցիչներին: 2010թ. սկզբին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «հակապետական քարոզչություն անցկացնելու» և պետական դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Իսկ ռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալված է հակապետական գործունեության մեղադրանքով:

Նախորդ հոդվածը’11 զոհ, 130 հազար քանդված տուն, 320 հազար տեղահանված. «Սենդի» փոթորիկը լքում է Կուբան’
Հաջորդ հոդվածը‘Եկեղեցին չի՞ կազմակերպի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ ‘