‘Հիլարի Քլինթոնը չի հրաժարվում 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարից’

1180

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառում իր մասնակցությունը 2020 թ. նախագահական ընտրություններում:

Սակայն դա չի նշանակում, թե նա արդեն հիմա նախապատրաստվում է ընտրական գործընթացին և ինչ-որ կոնկրետ ծրագրեր է մշակում: Ավելին, Քլինթոնի մտերիմ ընկերներից մեկը հայտարարել է, որ շատ կզարմանա, եթե նա իսկապես մտնի պայքարի մեջ նախագահի պաշտոնի համար:

Հիլարի Քլինթոնը մասնակցեց 2016 թ. նախագահական ընտրություններին՝ որպես դեմոկրատների թեկնածու, և արդյունքում պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին: Վերջինս հաղթեց՝ ստանալով ընտրողների կոլեգիայի (Electoral College) 304 անդամների քվեն՝ Քլինթոնի ստացած 227 ձայնի դիմաց: Ընդ որում՝ ընտրողների ընդհանուր թվով՝ Քլինթոնն առաջ էր անցել Թրամփից՝ ստանալով քվեների 48,07 %-ը՝ Թրամփի 45,99%-ի դիմաց, ինչը նշանակում է գրեթե 3 մլն ձայնի առավելություն: Սակայն ԱՄՆ-ում գործող անուղղակի ընտրությունների ընտրական համակարգի պատճառով դա ոչ մի դեր չխաղաց:

Այժմ նախկին պետքարտուղարը 71 տարեկան է:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հան. ԵՄ-ն լրացուցիչ կօժանդակի ՀՀ-ին. Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ’