‘Հան. ԵՄ-ն լրացուցիչ կօժանդակի ՀՀ-ին. Առավոտ’

1355

Եվրամիությունն ավելացրել է ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Այդ մասին «Առավոտ»-ի փոխանցմամբ, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
«300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, եւ եւս 100 միլիոն եվրոյի ծրագրեր «ճանապարհին» են: Առաջիկա տարիների ֆինանսավորման համար բանակցվում ենք, բայց արդեն հստակ է, որ ապագայում տրվելիք ֆինանսական աջակցությունն ավելի մեծ կլինի, քան հիմա է: Դա դրական արդյունք կլինի ՀՀ-ի համար, որն ահռելի թափ է հավաքել վերջին տարում»,- նշել է Հանը: 

Նախորդ հոդվածը‘ՈՒՔԿ. Վագների ՄՌԸ վարձկանների արտասահմանյան անձնագրերը մատնանշում են կապը ՀԳՎ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը չի հրաժարվում 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարից’