‘Հիվանդ զինվորը երեկ մահացել է, հայրը մեղադրում է ՊՆ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’

1002

«Չենք լռելու» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում Մոսկվայում բուժման գումարը ՊՆ-ն մոտ մեկ ամիս չէր տրամադրում, սակայն համաձայնվել էր փոխանցել «Չենք լռելու»-ի տեսանյութի բարձրացած աղմուկից հետո, դեկտեմբերի 3-ին մահացել է:

«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար»,- «Չենք լռելու»-ի հետ զրույցում երեկ ասել է Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:

Նախորդ հոդվածը‘Քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 20:00-ի դրությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի աներձագի «հաղթանակից» հետո քաղաքապետի շենքի մոտ հրավառություն է ‘