‘ՀԾԿՀ. Գազալցակայաններում գազը կթանկանա 5%-ով’

1305

ՀԾԿՀ-ի նիստում այսօր անդրադարձ եղավ նաեւ տրանսպորտի սակագների թանկացման խնդրին` որպես հետեւանք գազի սակագնի բարձրացման:

Այս հարցի շուրջ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի այս սակագինը գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:

Նման եզրակացության, ըստ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի, հանգել են հանձնաժողովի մասնագետները` համապատասխան հաշվարկների արդյունքում:

«Մեր գնահատմամբ` ընդամենը 5 տոկոսի ազդեցություն կարող է ունենալ»,- հայտարարեց Ռ.Նազարյանը` հավելելով՝ «թե տրանսպորտը ինչու 2 անգամ կթանկացնի, 1.7 անգամ, թե 1.9 անգամ՝ գազի հետ պետք չէ կապել»:

Նախորդ հոդվածը‘Նման բան չի եղել 316 տարի. նախկին կնոջը, որից «բաժանվել է» ռուսաստանյան առաջնորդը, փակել են մենաստանում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկություններ Հատուկ քննչական ծառայությունում ‘