‘ՀԿԵ բողոքող աշխատակիցները հանդիպում են պահանջում տնօրենի հետ. Ֆոտոշարք’

1355

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները կարող են հայտարարել զանգավածային գործադուլ, եթե նրանց չվերադարձվեն կենսաթոշակային վճարներ կատարելու նպատակով իրենց աշխատավարձից պահված միջոցները:

«Փետրվարի 10-ին ՀԿԵ աշխատակիցները հավաքվել էին ընկերության վարչության շենքի մոտ, հանդիպում պահանջելով ընկերության գլխավոր տնօրենի հետ»,-ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձերից պահվել է 13%, նախատեսված 5%-ի փոխարեն: Նրանց խոսքերով, ՀԿԵ ղեկավարությունն սկզբում համաձայնվել է ընդունել բողոքավորների 50 հոգուց բաղկացած խմբին, որից հետո այդ խումբը կրճատել է մինչև 15-ի: Սակայն, մինչ օրս նրանց որ ոք չի ընդունել:

ՀԿԵ բողոքող մասնակիցներին են միացել նաև «!Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները պահանջոմ են, որպեսզի ընկերության ղեկավարությունը դուրս գա և բողոքավորներին ներկայացնի իր պարզաբանումները:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները. Էջմիածին ‘
Հաջորդ հոդվածը‘Մորնինգսթար. ԱՄՆ ավելի ակտիվորեն է մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման հարցին’