‘Մորնինգսթար. ԱՄՆ ավելի ակտիվորեն է մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման հարցին’

985

«Ես շատ լավ եմ հասկանում ադրբեջանական կողմից մտահոգությունը ԼՂ հակամարտության առնչությամբ: ԱՄՆ աշխատում է կարգավորել այդ հակամարտությունը»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Ադրբեջանի դիվանագիտական Ակադեմիայում կաացած իր ելույթում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա նշել է, որ ներկայում ԱՄՆ ավելի ակտիվորեն է մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, քան նախորդ տարիներին:

«Մենք ավելի սերտ ենք համագործակցում կառավարության հետ: Սարգսյան-Ալիեւ անցյալ տարվա նոյեմբերի կայացած հանդիպումը բավականին նշանակալից իրադարձություն էր, շատ կարևոր է այդ հանդիպումները շարունակելը: Կողմերն արդեն քննարկում են հակամարտության կարգավորման հետ կապված ավելի հստակ հարցեր: Մենք հնարավորինս ամեն ինչ կանենք հակամարտությունը կարգավորելու համար»,- եզրափակել է ամերիկացի դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘ՀԿԵ բողոքող աշխատակիցները հանդիպում են պահանջում տնօրենի հետ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է Թուրքիան ականազերծում Հայաստանի հետ սահմանը ‘