‘ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու հարցով կդիմի ՄԻԵԴ’

921

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը խոսել է Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո մահացած Տավուշի մարզի 77-ամյա Մամիկոն Խոջոյանի արյան մեջ հայտնաբերված նավթամթերքի և հոգեմետի դեղամիջոցների առկայության մասին՝ նշելով, որ այս հարցով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա խոսքով՝ Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստի առթիվ քննություն իրականացնելու պահանջով իրենք դիմել են ադրբեջանական կողմին, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 77-ամյա հովիվ Մամիկոն Խոջոյանը մոլորվելու հետևանքով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել մարտի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրա առողջական վիճակն օրեցօր վատթարացել է: Խոջոյանը մահացել է մայիսի 21-ին: 

 

Նախորդ հոդվածը‘Կայացել է Կոնգրեսի վարչության նիստը’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ԱՄՆ լավ հարաբերություններով’