‘ՀՀԿ-ական ճնշումներ` խախտումներ նկատած անձանց նկատմամբ’

1631

Այսօր Արարատում iLur.am-ի թղթակցի հետ զրույցում տարեց ամուսիննները հայտնել էին, որ ընտրացուցակներում հայտնաբերել են անուններ, գրանցված իրենց տան վրա և նրանք տեղեկություն չունեն, թե ինչպես են այդ մարդիկ գրանցվել իրենց տան հասցեով:

Այնուհետև նրանք գնացել էին ոստիկանություն դիմում գրելու այդ փաստի առթիվ: Քիչ առաջ մեր թղթակցին հրավիրեցին 17/01 ընտրատեղամաս, որտեղ նույն ամուսինները պնում էին, որ նրանք իբր սխալվել են և հանկարծ հիշել են որ գրանցվածները իրենց «բաջանաղի տղաներն են»:

Կարճատև զրույցից հետո պարզ դարձավ, որ տարեց մարդկանց վրա ուղղակի ճնշում  էր գործադրվել` հետ վերցնելու համար բողոքը:

Տեսանյութը շուտով

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկել ԱՐՏլաբի տղաներին’
Հաջորդ հոդվածը‘Արարատում պատրաստվում են անջատել էլեկտրական հոսանքը’