‘ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի վարորդը չի հանդարտվում (լուսանկարներ)’

1512

Այսօր՝ ապրիլի 2-ին, Ճանապարհային Ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի 16 թաղամասի 33 շենքի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Բարսեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վարելով «Hyundai sonata» մակնիշի՝ 030 OO 11 համարանիշի ավտոմեքենան, այն կայանել էր Աբովյան փողոցում՝ կանգառն արգելող նշանի ազդման գոտում, որտեղ տրանսպորտային միջոցների կայանումն արգելվում է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ՃՈ աշխատակիցները վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայական, վերջինս հայտնել է, որ ավտոմեքենան ինքը չի վարում, և իր մոտ չկա վարորդական իրավունքի վկայական, ինչից հետո ՃՈ աշխատակիցներն ավտոմեքենան փորձել են տեղափոխել ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Հասնելով Երևանի քաղաքապետարանի մոտ՝ Ա. Բարսեղյանը, ով ցուցաբերում էր տարօրինակ վարք, խոստովանում է ՃՈ աշխատակիցներին, որ ավտոմեքենայի վարորդն ինքն է և ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ պատգամավոր՝ «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ՝ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի անվամբ, իսկ վարորդը՝ Ա. Բարսեղյանը, օրեր առաջ էր Բաղրամյան պողոտայում՝ «Անելիք» բանկի դիմաց, վրաերթի ենթարկել հետիոտնին, ինչի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր էին նախապատրաստվել:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ նախագահի պատասխանը ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկին’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ’