‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ’

898

Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի և բանակցությունների հեռանկարի շուրջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 4-ին և 5-ին Ադրբեջանի և ԼՂՀ դիմակայության շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ մոնիտորինգ: Համանախագահները դիտարկում կանցկացնեն Թառթառ-Մարտակերտ և Աղդամ-Բարդա ուղղություններում, որից հետո կայցելեն Ստեփանակերտ և կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի վարորդը չի հանդարտվում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արմավիայի չվերթների փոխարեն ավելացել են այլ ավիաընկերությունների չվերթները ‘