‘ՀՀԿ-ական պատգամավորը՝ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ պայքարողներին. Թող տեղյակ լինեին’

963

ՀՀԿ պատգամավորները մասնակցել են, մասնակցում են և անընդհատ էլ կմասնակցենք կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քննարկումներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը` պատասխանելով հարցին`արդյո՞ք հանրապետական պատգամավորները կմասնակցեն ԱԺ-ում կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ անցկացվող քննարկմանը, եթե այն նախաձեռնեն ընդդիմադիր պատգամավորները: Մինասյանն ասաց, թե կենսաթոշակային բարեփոխումների օրենքները ընդունվել են «դեռ 1000 օր առաջ, և այդ ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ թե՛ պետության ներսում, թե՛ պետությունից դուրս»: «Եթե կային մտահոգություններ, ապա այդ երեք ու ձիգ տարիների ընթացքում պետք է բարձրացվեին»,- ասաց Գագիկ Մինասյանը: Հարցին` թե ինչո՞ւ է այդ դեպքում հանրությունը բողոքում, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ եք ինձանից հարցնում, հանրությունից հարցրեք»: Դիտարկմանը, որ քաղաքացիները տեղյակ չեն եղել կենսաթոշակային համակարգին վերաբերող փոփոխություններին, Գագիկ Մինասյանը կարճ արձագանքեց. «Դե, թող տեղյակ լինեին…»:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող Արցախբանկում ռումբ կա’