‘ՀՀԿ-ական պատգամավորը նշանակվել է Կադաստրի պետ’

1163

Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից:

Հիշեցնենք, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը երկար տարիներ զբաղեցնում էր Երվանդ Զախարյանը, որը վերջերս նշանակվել է էնէրգետիկայի նախարար: Նշենք նաև, որ Մարտին Սարգսյանը մինչև նշանակումը աշխատում էր ԱԺ-ում, որպես ՀՀԿ-ական պատգամավոր: Նա նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է:


Նախորդ հոդվածը‘Կանադացի պատգամավորը օդանավակայանում մոռացել է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթեր’
Հաջորդ հոդվածը‘Շփման գծում ադրբեջանցի զինվոր է զոհվել’