‘Կանադացի պատգամավորը օդանավակայանում մոռացել է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթեր’

1056

Կանադայի նախկին նախարարներից մեկը՝ Շեյլա Կոպսը Օտտավայի օդանավակայանում գտել է փաստաթղթերով լի թղթապանակ, որտեղ գաղտնի տեղեկություններ էին պարունակվում Կանադայի արտաքին քաղաքականության մասին: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Փաստաթղթերը պարունակել են նաև Աֆղանստանի և Սիրիայի հակամարտություններին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև Ռուսաստանին և Չինաստանին վերաբերող փաստեր:

«Սա իսկական գանձ էր Կանադայի արտաքին քաղաքականութամբ հետաքրքրվողի համար»,- ասել է Կոպսը:

Ինչպես պարզվել է հետագայում, փաստաթղթերը օդանավակայանում մոռացել է Պահպանողական կուսակցության պատգամավորներից Չերիլ Գալանտը, որը մեկնում էր Լիտվա մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին:

Պատգամավորի ներկայացուցիչը հաստատել է, որ Գալանտը թղթապանակ է կորցրել և հավելել է, որ քաղաքական գործիչը շտապելուց է եղել:

Նախորդ հոդվածը‘Բրիազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա կլինի ընդամենը 10 ֆուտբոլասեր Հայաստանից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը նշանակվել է Կադաստրի պետ’