‘ՀՀԿ-ի կանայք գործուղման համար կռիվ են անում. Մի հատ ձայնդ մի բարձրացրու ‘

1548

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի են բռնվել: Նրանք նախ ցածրաձայն փորձել են պարզել այսօր մամուլում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրել են և սկսել մեղադրել միմյանց: «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասել է Կարինե Աճեմյանը, իսկ Մարգարիտ Եսայանը բարձրաձայն փորձել է հակադարձել։  «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո…»,- Մարգարիտ Եսայանին ասել է Աճեմյանը:  Տիկնանց կրքերն, ըստ կայքի, չեն հանդարտվել, սակայն նկատելով լրագրողներին՝ նրանք վիճելով հեռացել են:

Կայքը փոխանցում է նաեւ, որ վեճի պատճառը մամուլում հրապարակված այն նյութն էր, թե ՀՀԿ-ի կանանցից ով պետք է Հովիկ Աբրահամյանին ուղեկցի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ սպասվող այցի ժամանակ: Նշվում է, որ մշտական ուղեկցողներին (Աճեմյան եւ Եսայան) զուգահեռ, մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը: 

  

Նախորդ հոդվածը‘Ֆինանսների նախարար. Եթե իմ ասածն աբսուրդ է, ուրեմն` շատ լավ աբսուրդ է’
Հաջորդ հոդվածը‘2014-ի բյուջեի եկամուտների աճը կապահովեն հարկերն ու տուրքերը ‘