‘ՀՀԿ-ն մերժեց «կուտակայինի» կիրառության հետաձգումը. Ընդդիմութունը պայքարի այլ մեթոդներ է առաջարկում’

1366

Ազգային  ժողովը 44 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ մեկ երրորդի կողմից նախաձեռնված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագիծը:

Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ վմեծամասնությունը «կուտակային համակարգի օգտին խոսելուց բերում էր Էստոնիայի եւ Չիլիի օրինակը»: «Մենք գնացինք Էստոնիա, համոզվեցինք, որ Էստոնիայի համակարգը ձեռր առաջարկածի նման չէ: Ես առաջարկում եմ մեծամասնությանը՝ փող գտեք մի քիչ, գնացցեք Չիլի եւ կտտեսնեք, որ այնտեղ էլ այդպես չէ», — նշեց պատգամավորը:

Վահան Հովհաննիսյանը առաջարկեց ՀՀԿ-ականներին «ավելի կարճատեւ գործուղման ուղարկել, քան Չիլին է: «Իջեք բազմահազար քաղաքացիներիյն բացատրեք, թե ինչու այսպես քվեարկեցիք», — նշեց նա:

Իսկ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ մեծամասնությունը անտեսեց ԱԺ չորս խմբակցուևթյունների եւ բազմահազար քաղաքացիների պահանջը՝ հրաժարվելով քաղաքացիական համերաշխության օրինակ ցույց տալ: «Խորհրդարանային տարբերակը դուք չընտրեցիք, մենք կընտրենք ուրիշ տարբերակ», — հայտարարեց Արամ Մանուկյանը

Հիշեցնենք, որ նախաձենությանը միացել են Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Նիստին զուգահեռ, ԱԺ շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անում ընդդեմմ պարտադիր կուտակային կենսաթոշակայնիի համակարգի:  

Նախորդ հոդվածը‘Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ականներին 20 րոպե ժամանակ տվեց՝ «խելքները գլուխները հավաքելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա ԱԺ-ի մոտ’