‘ՀՀՇ-ը փետրվարի 23-ին արտահերթ համագումար կհրավիրի’

987

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով:

ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:

ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն, տեղեկացնում է կուսակցության ՀՀՇ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցի ամբողջական տեքստը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մաթեւոսյանը ադրբեջանցի գրողի մասին. Գրչեղբայրս մեծ փորձանքի մեջ է իր տանը ‘