‘ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն Ուկրաինայում բանակցությունների վերսկսման հույս է հայտնել’

753

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն  արձագանքել է Կիևում տեղի ունեցող իրադարձություններին: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ արձագանք են գտել Կիևում փետրվարի 18-ի` մարդկանց զոհերի և վիրավորվելու պատճառ դարձած իրադարձությունները` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել է. «Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ»:

Տիգրան Բալայանը հավելել է, որ «Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն` վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար»։

Նախորդ հոդվածը‘Փոխատեղում ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն ստիպում է բանկերին և ՈՒՎԿ-ին «կուտակային» վճարումներ կատարել ‘