‘ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում կհանդիպի Քեթրին Էշթոնի հետ’

885

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, հոկտեմբերի 8-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Եվրոպական միության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Ըստ Էշթոնի գրասենյակի` նախատեսվում է քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ քայլերի հստակեցմանը վերաբերող հարցեր:  

Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո վերահաստատեց նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու և Ասոցացման համաձայնագիրը կնքելու պատրաստակամության մասին: 

 

Նախորդ հոդվածը‘Զինվորական համազգեստով. Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել Թբիլիսիի թեյի և մեղրի փառատոնում’