‘ՀՀ ՊՆ. զինվոր է ինքնասպան եղել ‘

1379

Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդագրության, Երևանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012 թ. սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս` պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին:

Նախնական տեղեկություններով` նա ինքնասպան է եղել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրօրի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Սահմանադրական Արցախ». նոր շարժում ԼՂՀ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Գեներալի որդին ու Սամվել Բալասանյանը նախնական տվյալներով քաղաքապետեր են ‘