‘ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է լոգոյի մրցույթ’

1010

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող լոգոյի (տարբերանշանի) մրցույթ:

Լոգոն պետք է լինի հիշվող, ունենա ֆիզիկական կուլտուրան և սպորտը խորհրդանշող, ինչպես նաև հայկական սպորտի պատմական ավանդույթները ընդգծող տարրեր:

Առաջարկները խնդրում ենք ներկայացնել մինչ 2013թ. մարտի 10-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստով, կամ ուղարկել նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջին՝ Ministry of Sport and Youth Affairs of the RA: Մանրամասների համար զանգահարել 54-69-33 հեռախոսահամարով:

Հաղթողի համար սահմանվել է 50 000  դրամ դրամական պարգև, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սարգսյան Սերժը՝ Թանգյան Սերժին. Ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով. Օր 2-րդ (ֆոտոշարք)’