‘ՀՀ քաղաքացուն Բաքվում աջակցություն են տրամադրել Կարմիր խաչի աշխատակիցները’

892

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատահմամբ Երեւանի փոխարեն Կիեւից Բաքու ուղեւորված ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանը վերադարձել է Կիեւ:

Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ այժմ արդեն ապահովության մեջ է: «Փառք Աստծո, ես հիմա նորից Կիեւում եմ եւ եղբորս հետ սրճարանում թեյ եմ խմում, ամեն ինչ նորմալ է», — ասել է Խաչատրյանը: — Մեկ սուտկա մնացի ես այնտեղ (Բաքվում-խմբ): Քնեցի հենց տամոժնյայի մեջ, ուրիշ տեղ չուզեցի, ինձ սնունդ, անկողին, սպիտակեղեն, ամեն ինչ տվեցին, բայց շատ երկար գիշեր էր»:

Ըստ Ասատուր Խաչատրյանի՝ Ադրբեջանում իր հետ նորմալ են վարվել: «Մի հատ մարդ կար, ինձ ասում էր՝ ինչով կարող եմ կօգնեմ, որ տուն հասնես, եւ օգնում էր ինձ, այնպես որ՝ նորմալ է, շնորհակալ եմ», — ասել է նա:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր հերթին հայտնում է, որ Բաքվում ՀՀ քաղաքացուն օգնություն են տրամադրել Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները: Նրանց վերահսկողության տակ Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները Խաչատրյանին հետ են ուղարկել Ուկրաինա:

Նախորդ հոդվածը‘Այս պահին քաղաքապետարանի մոտ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա դատախազության մոտ. Ֆոտոշարք’