‘ ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կստորագրվի համագործակցության պայմանագիր’

1030

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին,  կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:

Նախորդ հոդվածը‘Մուսինյանը Շարմազանովի հայտարարությունների մասին. Թեթեւ տարեք ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Վերջին վհատվողը ‘