Հղի կանայք խուսափում են պատվաստումից

340

Հղի կանայք Covid-19-ի դեմ զգալիորեն ավելի հազվադեպ են պատվաստվում, քան որդեծնության տարիքի մյուս կանայք, թեպետ հենց նրանց համար է կորոնավիրուսը մեծ վտանգ ներկայացնում։

Այսպիսի եզրակացության են հանգել շոտլանդացի բժիշկները՝ վելուծելով այդ երկրում պատվաստման գործընթացի առաջին տարվա բոլոր ծնունդների տվյալները։

Հոկտեմբերի վերջերի տվյալներով՝ երիտասարդ մայրերի հազիվ մեկ երրորդը (32,2 %) ծննդաբերելու պահին պատվաստված է եղել Covid-19-ի դեմ, այն դեպքում, երբ Շոտլանդիայում որդեծնության տարիքի (18-44 տարեկան) կանանց շրջանում պատվաստվել է երեք քառորդից ավելին (77,4 %)։

ԱՄՆ-ից ստացված վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով  հղի կնոջ վարակվելու դեպքում մահացության ռիսկը ծննդաբերության ընթացքում 15 անգամ ավելի մեծ է, իսկ անհաս երեխա ծնելու հավանականությունը՝ 22 անգամ։

Համանման եզրակացության է եկել նաև Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը։ Համալսարանի Մոր և մանկան առողջության գիտական ուղղությունը գլխավորող պրոֆեսոր Արիս Պապագեորգիուի խոսքով՝ հղիությունը և Covid-19-ը «փոխադարձաբար բարդացնում են միմյանց»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըFIFA The Best. Քվեարկությունում ձայն ստացած 11 խաղացողները
Հաջորդ հոդվածըՉպատվաստված տարեց հույները կտուգանվեն