Չպատվաստված տարեց հույները կտուգանվեն

354

Վաթսուն և ավելի տարեկան հույները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, երկուշաբթի օրվանից ամսական 100 եվրո տուգանքի կենթարկվեն։

Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ այդ տուգանքները չեն գանձվի կենսաթոշակներից կամ աշխատավարձերից։ Տուգանքից կազատվեն այն մարդիկ, ովքեր չեն պատվաստվել բժշկական ցուցանիշների կապակցությամբ։

Նման կերպ հավաքված գումարը կհատկացվի առողջապահության համակարգի աջակցմանը։

Հունաստանում լրիվ պատվաստում է ստացել բնակչության երկու երրորդը, որը մի փոքր քիչ է Եվրամիության միջին ցուցանիշից։

Փոխանցում է BBC-Ն։

Նախորդ հոդվածըՀղի կանայք խուսափում են պատվաստումից
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան պաշտպանական զենք է ուղարկում Ուկրաինա