Հյուսիսային Կորեան նոր հրթիռ փորձարկելու վերաբերյալ հայտարարություն է արել

487

ԿԺԴՀ-ի հեռագրական գործակալություը հայտարարել է շաբաթ և կիրակի օրերին մեծ հեռահարության նոր հրթիռների հաջող փորձարկման մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոցվել են 1,5 կմ հեռավորության վրա գտնվող նպատակակետեր։

Reuters գործակալությունը մեջբերում է մի  փորձագետի, որի կարծիքով՝ այն, որ հրթիռը նշվում է որպես «մարտավարական», հուշում է, որ այն մշակվում է ատոմային մարտագլխիկով։

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ այդ տեղեկությունը ուսումնասիրում են ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններ վարելու միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելու հարցով, սակայն առայժ չի շտապում չեղարկել պատժամիջոցները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵրբ չկա հայեցակարգ․ Առավոտ
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը նախազգուշացնում է հրեատյացության սպառնալիքի մասին