‘Հյուսիսային Մակեդոնիային սպասում են ՆԱՏՕ-ում’

1014

ՆԱՏՕ-ում սպասում են Հյուսիսային Մակեդոնիային: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը նախկին հարավսլավական հանրապետություն կատարած երկօրյա այցի ընթացքում:

Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինք մտնելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը փետրվարին մեծ մասամբ հնարավոր է դարձել երկրի անվանփոխության հետ կապված՝ Հունաստանի հետ բազմամյա վեճը լուծելու շնորհիվ:

«Այն, ինչ արեցին վարչապետ Զաևը և Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը,- նկատի ունեմ երկիրն անվանափոխելու համաձայնագիրը,- պետք է օրինակ ծառայի ողջ տարածաշրջանի համար՝ Կոսովոյի և ամբողջ տարածաշրջանի: Նրանք ցույց տվեցին, որ անցյալի տարաձայնությունները կարելի է կարգավորել, պատմական թշնամությանը կարելի է վերջ դնել»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Ներկա պահին Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը վավերացրել է դաշինքի անդամ 29 երկրներից 14-ը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփի պետական այցը Բրիտանիա’