‘Դոնալդ Թրամփի պետական այցը Բրիտանիա’

1059

Շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյայի պետական այցը Մեծ Բրիտանիա:

Նրանք արդեն ներկա են եղել հանդիսավոր ընդունելությանը Բուկինգհեմյան պալատում: Վերլուծաբանների կարծիքով, որոնք ուսումնասիրել են ամերիկյան նախագահի միմիկան ու ժեստերը, նա, հաստատ, ջանում է թույլ չտալ անցյալ անգամ թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպմանը իր թույլ տված վրիպումը, երբ  կոպտորեն խախտել էր արքայական արարողակարգը ու թագուհուց առաջ էր ընկել: Այժմ, վերլուծաբանների խոսքով, թագուհու ներկայությամբ նա ավելի ուշադիր էր հետևում իր պահվածքին:

Բրիտանական բոլոր թերթերը մանրակրկտորեն նկարագրում են Թրամփի այցի յուրաքանչյուր պահ:

 Ամերիկյան նախագահի այցը ծրագրվել էր ի հիշատակ այն բանի, որ երկու կողմերը ուս ուսի կռվել են ընդդեմ նացիզմի:

Սակայն մինչ Թրամփի օդանավը վայրէջք կկատարեր, նա և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, որին Թրամփը համեմատել է անցյալ դարի ֆաշիստների հետ, Twitter-ում վիրավորանքներ են փոխանակել:

«Սադիկ Խանը, ըստ ամենայնի, սարսափելի վատ քաղաքապետ է, հիմարաբար վնասում է Միացյալ Նահանգների նախագահին՝ մի երկրի, որը Միացյալ Թագավորության ամենագլխավոր դաշնակիցն է: Թշվառ լուզեր, ավելի լավ է՝ զբաղվես հանցավորությամբ Լոնդոնում»,- սոցցանցում գրել է Թրամփը:

 Թրամփը, ըստ էության, արտահայտվել է իրեն հարազատ ոճով: Բայց Լոնդոնի քաղաքապետը նույնպես բավական կոշտ արտահայտություններ է արել ամերիկյան նախագահի հասցեին: Շաբաթ օրը Observer թերթում հրապարակված հոդվածում նա Թրամփին մեղադրել է ռասիզմի, մարդատյացության ու ստախոսության մեջ՝ նրան համեմատելով անցյալ դարի ֆաշիստների հետ:

«Թրամփը աճող գլոբալ սպառնալիքների ընդամենը ամենազզվելի օրինակներից մեկն է: Ծայրահեղ աջերը գլուխ են բարձրացնում աշխարհում. Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայում. Մատեո Սալվինին՝ Իտալիայում, Մարին Լը Պենը՝ Ֆրանսիայում, և Նայջել Ֆարաջն՝ այստեղ՝ Բրիտանիայում, թափ են հավաքում՝ օգտագործելով մարդկանց պառակտող նույն հռետորաբանությունը, ինչ որ XX դարի ֆաշիստները»,- գրել է Սադիկ Խանը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Մակեդոնիային սպասում են ՆԱՏՕ-ում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվելու C-400-ից’