‘Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին’

858

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այսօր շրջայց է կատարել Հյուսիսային պողոտայում՝ ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Նա նշել է, որ «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որը ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատել է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու: «Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին»,- հայտնել է քաղաքապետի տեղակալը:

Նախորդ հոդվածը‘Լավրովը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեֆորմ» հ/կ-ն կոչ է անում հասարակական կազմակերպություններին միանալ 12 կետերի պահանջին’