‘Հյուսիսկորեացի փախստականների թիվը Հարավային Կորեայում շարունակում է աճել’

806

Ավելի քան 1,5 հազար հյուսիսկորեացիներ են գրանցվել 2013 թ. Հարավային Կորեայում՝ չնայած այդ գործընթացը կասեցնելու ուղղությամբ ԿԺԴՀ-ի գործադրած ջանքերին: Այդ մասին այսօր հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները՝ հղում անելով միավորման հարցերով նախարարության զեկույցին:

Գերատեսչության տվյալներով՝ 2013 թ. ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա են ժամանել 1516 փախստակներ, ինչը 1%-ով (14 մարդ) ավելի է, քան 2012 թվականին: Փախստակների 76 % -ը կանայք են:

Այժմ Հարավային Կորեայում ապրում են 26 հազար հյուսիսկորեացի փախստականներ:

2013 թ. վերջին հարավկորեական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե Փհենյանը ուժեղացնում է Չինաստանի սահմանային պարեկումը, որտեղով իր քաղաքացիներն իրականացնում են փախուստը, և սահմանամերձ շրջաններ է ուղարկում գործակալների լրացուցիչ ուժեր, որպեսզի կանխի փախստականների հոսքը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի’
Հաջորդ հոդվածը‘ԵԹԿՊԻ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է Հովիկ Մինասյանին’