‘Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի’

862

Հայկական արմատներով լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի: Այդ մասին կոմպոզիտորը պատմել է հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հունվարի 13-16-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Քշիշտոֆ Պենդերեցկիի օրերը`նվիրված կոմպոզիտորի 80-ամյակին: «Ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները կրկին կնչեն Հայաստանում»,- նշել է կոմպոզիտորը:

Պենդերեցկիի օրեր հանրապետությունում անց են կացել 2008 և 2009 թթ.: Ինչպես նշել է Պենդերեցկին, ինքը բարձր է գնահատում ոչ միայն հայ երաժիշտների վարպետությունը, այլ նաև հանդիսատեսի ջերմ ընդունելությունը: Հատուկ գնահատականի է արժանացել «Հովեր» պետական երգչախումբը, որը, կոմպոզիտորի խոսքով, իր ստեղծագործությունների կատարման բարձր մակարդակ է ցույց տվել: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունն ուշացնում է պատասխանը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսկորեացի փախստականների թիվը Հարավային Կորեայում շարունակում է աճել’