‘Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը վերսկսվել է’

2826

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման հողային աշխատանքները մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը` ավելացնելով, որ բետոնապատման աշխատանքներն էլ կսկսվեն մարտի 10-ից հետո` բարենպաստ եղանակի պայմաններում: «Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ և Աշտարակից Թալին հատվածի հողային, նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, իսկ բետոնապատման աշխատանքներն էլ մարտի 10-ից հետո կսկսվեն, եթե անձրևներ չլինեն ու եղանակը չցրտի»,-ասաց Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջերից դադարեցվել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ հատվածի աշխատանքները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը ըստ նախագծի պետք  է կազմի 556 կմ, որի իրականացման ժամկետը մինչև 2017թվականն է: Նշենք նաև, որ որոշ մասնագետներ արդեն հայտարարում են, որ ճանապարհը ամբողջությամբ կառուցել հնարավոր չէ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Եղեգնաձոր- Մեղրի հատվածին:

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ դատախազության համակարգում’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանը չի կարող անտեսել Ղրիմի օգնության կոչերը’