‘Հյու Լորին թողնում է դերասանական կարիերան՝ հանուն երաժշտության’

1120

Բրիտանացի դերասան Հյու Լորին, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց որպես «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր դերակատար, հայտարարել է, որ մտադիր է լրիվ դադարեցնել դերասանական կարիերան և անցնել երաժշտության. վերջին ժամանակներս Լորին մեծ հաջողությամբ հանդես է գալիս համերգներով՝ որպես բլյուզ կատարող: Լորիի վերջին՝ թվով երկրորդ երաժշտական «Didn’t it rain» ալբոմը սպառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով: Ըստ նրա՝ «կենդանի» կատարումը երաժշտական բեմում ավելի է գրավում իրեն, քան  նկարահանման հրապարակը: Լորին նաև պատմել է BBC ռադիոկայանի երկրորդ ալիքով  սփռվող իր նոր նախագծի մասին, որտեղ նա իր Copper Bottom Band խմբի հետ ամեն օր բլյուզ է նվագում և սիրված բլյուզների ձայնագրություններ դնում: Հյու Լորին, սակայն, նշել է, որ առայժմ ամբողջությամբ չի թողնի դերասանական աշխատանքը, մասնավորապես՝ պետք է ավարտին հասցնի «Երկիրը վաղը» (Tomorrowland) գիտաֆանտաստիկ ֆիլմի աշխատանքները, որտեղ ինքը խաղում է գլխավոր բացասական հերոսի դերը: Վերջին նկարահանումները տեղի են ունենալու 2014 թ. հունվարին, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Էդիկ Բաղդասարյան. Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը կվերացնի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը’