‘Հնդիկ ֆուտբոլիստը մահացել է Մեսսիի հնարքը կատարելուց հետո’

1797

20-ամյա հնդիկ ֆուտբոլիստ Սագար Դասը մահացել է այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսիի ֆուտբոլային հնարքը կատարելուց հետո անհաջող կերպով ընկել է գետնին:

«Նա ամեն օր մինչև կեսգիշեր Մունդիալ-2018-ի խաղերն էր նայում: Դասն այնքան էր տարված մրցաշարով, որ մոռացել էր ուսման մասին: Ընկերների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ նա փորձեց Մեսսիի հնարքներից մեկը կատարել»,- պատմել է ֆուտբոլիստի խորթ եղբայրը:

Հաղորդվում է, որ հնդիկ ֆուտբոլիստը գնդակը կրծքով կասեցնելուց հետո կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին: Ստացած վնասվածքների պատճառով Դասը հիվանդանոցում մահացել է:

Նախորդ հոդվածը‘Պերեսն արգելել է Ռոնալդուի համար հրաժեշտի արարողություն կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Կաֆուն, Ստոիչկովն ու Կանդելլան՝ VAR համակարգի մասին’