‘Կաֆուն, Ստոիչկովն ու Կանդելլան՝ VAR համակարգի մասին’

1473

Ֆուտբոլային լեգենդներ Կաֆուն, Խրիստո Ստոիչկովն ու Վենսան Կանդելլան, որոնք այսօր մամուլի ասուլիս են տվել Երևանում, խոսել են նաև VAR համակարգի օգտակարության մասին:

Կանդելլա. «Կարելի է ասել, որ կարևոր հանգամանք է ֆուտբոլի համար: ԱԱ-ում սա առաջին փորձն էր ու դեռ դետալներ կան կարգավորելու, աստիճանաբար այն ավելի կկատրելագործվի, ու հարցեր կլուծի ֆուտբոլում: Ես կողմ եմ այդ համակարգի կիրառմանը»:

Կաֆու. «Դրական եմ համարում այս ներդրումը ֆուտբոլում: Դեպքեր են լինում, որ հնարավոր չէ միայն անզեն աչքով ճիշտ որոշումներ կայացնել: Բայց այս ԱԱ-ում եղան դեպքեր, երբ մի հվաքականը շահեց VAR -ի գործողություններից, բայց մյուսի համար անարդար ստացվեց»: 

Ստոիչկով. «Կարծում եմ՝ այս համակարգի գործածության մեջ բազում խնդիրներ կան: Ինձ ավելի շատ անհանգստացնում են այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ համակարգով: Կցանակամ, որ այդ համակարգով աշխատեն այնպիսի մարդիկ, ովքեր խաղացել են մեծ ֆուտբոլ:  Ճիշտ չեմ համարում, որ բանկում, ռեստորանում աշխատող մարդիկ, ովքեր ֆուտբոլի հետ կապ չունեն,  հետագայում աշխատում են այդ համակարգի վրա»:

Նախորդ հոդվածը‘Հնդիկ ֆուտբոլիստը մահացել է Մեսսիի հնարքը կատարելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Պաուլինյոն ընդունել է «Բարսելոնայից» հեռանալու առաջարկը’