‘Հնդկաստանի կանայք դժգոհ են բռնաբարությունը պատժող նոր օրենքից’

828

Հնդկաստանի՝ կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով բռնաբարության համար պատիժը խստացնող օրենքի դեմ: Ակտիվիստուհիները հայտարարում են, որ օրենքը պատիժ չի նախատեսում ամուսնու կողմից կնոջ բռնաբարության եւ զինվորականների մասնակցությամբ դեպքերի համար:

Նախորդ հանգստյան օրերին Հնդկաստանի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթի համաձայն,   անչափահասների կողմից կատարված բռնաբարության դիմաց նվազագույն պատիժը բարձրացվել է մինչեւ 20 տարի: Ծայրահեղ դեպքերում օրենքը նաեւ մահապատիժ է նախատեսում:  

Պատժի խստացման համար առիթ է ծառայել Դելիում դեկտեմբերին մի ուսանողուհու բռնաբարության եւ սպանության գործը, որը Հնդկաստանում զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց: Աղջկա բռնաբարության եւ սպանության մեջ մեղադրվող հինգ տղամարդիկ հայտարարում են, որ անմեղ են: Մեղադրական դատավճռի դեպքում նրանց մահապատիժ է սպառնում:

 

Նախորդ հոդվածը‘Նոր Lamborghini-ի պատվերի համար պետք է սպասել մինչեւ 2014 ամառ(Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի առաջին գոլը «Սպարտակի» կազմում’