‘Հնդկաստանում տասնյակ մարդիկ մնացել են էստակադի փլատակների տակ’

1569

Հինգշաբթի օրը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում փլվել է կիսաշեն էստակադը, տասնյակ մարդիկ չեն կարողանում դուրս գալ փլատակների տակից: Աղետի վայրում աշխատում են փրկարարները:

Վթարի զոհերի թիվը հասել է 23-ի: Իշխանությունների տվյալների համաձայն՝ մինչև հիմա հաջողվել է փրկել 90 մարդու, նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում:

Երկու կիլոմետրանոց էստակադի շինարարությունն ընթանում է 2009 թվականից: Փլուզման պատճառն առայժմ պարզ չէ, սակայն չի բացառվում, որ խոսքը շինարարության ցածր որակի և շինանյութերի անբավարարության մասին է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր 5. Ռեգբին եւ բարոկը’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիան նոր վիզային ռեժիմ է սահմանել’