‘Հնդկաստանցի վազորդուհուն մեղադրում են բռնաբարության մեջ ‘

864

Հնդկաստանի ոստիկանությունը վազորդուհի Պինկի Պրամանիկին մեղադրել է բռնաբարության մեջ՝ հայտնելով, որ սպորտսմենուհին, բժիշկների տվյալներով, իրականում տղամարդ է:

Ինքը՝ սպորտսմենուհին, հայտարարում է, որ կին է, եւ իր դեմ կատարվողը դավադրություն է համարում: Ավելի վաղ Պրամանիկի սեռի հետ կապված փորձաքննության արդյունքները սպառիչ չեն ճանաչվել: Հնդկական Արեւմտյան Բենգալիա նահանգի ոստիկանության տվյալներով, բռնաբարության մասին հայտարարությունը ոստիկանությանը տվել է Պրամանիկի կենակցուհին, որի անունը չի նշվում: 

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. Հուսով եմ, Թերիի մոտ լուրջ բան չկա’