Հոկեյի ԱԱ․ Ֆինլանդիան եզրափակիչում հաղթեց կանադացիներին

421

Տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Ֆինլանդիայի հավաքականը։

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում Ֆինլանդիայի թիմը մրցեց անցած առաջնության չեմպիոն Կանադայի հավաքականի հետ եւ առավելության հասավ օվերթայմում՝ 4։3 (0:0, 0:1, 3:2, 1:0)։

Ֆինլանդիան դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Թիմը տիտղոսը նվաճել է նաեւ 1995-ին, 2011-ին եւ 2019-ին։

Բրոնզե մեդալները նվաճեց Չեխիայի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում հանդիպեց ԱՄՆ-ի հավաքականի հետ եւ հաղթեց 8։4 (1:3, 1:0, 6:1) հաշվով։

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Քառորդ եզրափակիչում՝ Ջոկովիչ — Նադալ