‘Հոկեյի Ռուսաստանի հավաքականը խայտառակվեց. Տեսանյութ’

1210

Ֆինլանդիայում եւ Շվեդիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունում գործող չեմպիոն Ռուսաստանի հավաքականը կորցրեց իր տիտղոսը՝ քառորդ եզրափակիչում խայտառակ պարտություն կրելով ԱՄՆ-ի հավաքականից՝ 3:8:

Հելսինկիում կայացած այս հանդիպման արդյունքը ռուսական հոկեյի ամենասեւ էջերից մեկը դարձավ:

Նախ, Ռուսաստանը 2006թ. ի վեր առաջին անգամ չկարողացավ կիսաեզրափակիչ փուլ մտնել: Բայց սա դեռ ոչինչ. այս պարտությունը ամենախոշորն էր ռուսների համար աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Բացի այդ, ռուսական թիմը առաջին անգամ պատմության մեջ ութ գոլ բաց թողեց: Նախկինում ամենախոշոր պարտությունը Ռուսաստանը կրել էր Կանադայից 2001թ.՝ 1:5 հաշվով:

Բոլոր դեպքերում, այս հաշիվը կարելի գերանակնկալ համարել, քանի որ խմբային փուլում Ռուսաստանը վստահորեն գրավել էր առաջին տեղը, ընդ որում, այնտեղ հաղթելով նաեւ հենց ամերիկացիներին՝ 5:3:

Նախորդ հոդվածը‘Մինչ Հայաստանում գազը թանկացնում են, Եվրոպայում գազի միջին սակագինը նվազել է 8 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Պրծան ձեր վախտերը, հոպար’