‘Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.50 դրամ/դոլար’

969

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 15 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.680 մլն դոլար (1.097 մլրդ դրամ), 409.501 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.17 տոկոսային կետով բարձր է նախորդ` հոկտեմբերի 16-ի սակարկություններում ձեւավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 409,25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 410,00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 409.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 409,50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 409,50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 409.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 592.353 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչեւ 409.50 դրամ/դոլար:   

Նախորդ հոդվածը‘«Ղարաբաղ. Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով նոր փաստաբան է ներգրավվել’